Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է ամերիկահայ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան կապակցությամբ: ՀՀ վարչապետը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում կատարել է հետեւյալ գրառումը.

«Խորը վշտով տեղեկացա ամերիկահայ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան մասին: Անգնահատելի  է նրա ներդրումը երկրաշարժից տուժածներին, Լեռնային Ղարաբաղի պատերազմի փախստականներին օգնելու, ամբողջ աշխարհում հայկական մշակույթը տարածելու եւ բարեգործական ջանքերի հարցում»: