Ֆիլադելֆիայի բնակիչը, ով աշխատել է քաղաքամերձ մանկաբուժական կենտրոնում, խոստովանել է, որ մանկական պոռնոյի ավելի քան 50 000 տեսանյութ եւ լուսանկար է հավաքել՝ հայտնում է AP-ն։
27-ամյա Քեմերոն Կառլուչին իրեն մեղավոր է ճանաչել մանկական պոռնոգրաֆիա պահելու եւ տարածելու մեջ։ Այժմ նրան առնվազն 5 տարվա ազատազրկում է սպառնում, եւ նա կարող է ցմահ բանտարկության ենթարկվել։
Կառլուչին ավելի քան 56 000 լուսանկար եւ տեսանյութ է հավաքել, հիմնականում՝ տղաների պատկերող, ներառյալ՝ սեռական բռնության ենթարկված նորածինների։
Կառլուչին բժշկական տեխնիկ է եղել մանկաբուժական կենտրոնում։ Մեղադրողներն ասում են, որ նա կեղծել է իր փաստաթղթերն աշխատանքի ընդունվելիս եւ թաքցրել է քրեական անցյալը, այդ թվում՝ անպարկեշտ նյութեր պահելու համար դատավճիռը։





























