Ռազմական ուղղաթիռը վայր է ընկել Ալժիրի արեւմուտքում, Թիարեթ նահանգում, տեղեկացրել է ալժիրյան «Ալ Հաբար» թերթը՝ հղում կատարելով ռազմական աղբյուրներին։
Առկա տեղեկատվությամբ՝ ուղղաթիռը կործանվել է երեկ երեկոյան, անբնակ գյուղատնտեսական շրջանում։ Ինչպես տեղեկացնում է Sky News Arabia հեռուստաալիքը, Ալժիրի քաղաքացիական պաշտպանության ուժերին հաջողվել է դուրս բերել երկու օդաչուների մարմինները, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։





























