Բանգլադեշում հրդեհի հետեւանքով առնվազն 81 մարդ է մահացել: Կրակը ոչնչացրել է Չավկբազար շրջանի մեծ մասը՝ մոտ 400 տարեկան Մոգոլների դարաշրջանի տարածքի:

AFP-ն հաղորդում է, որ կրակը մի շենքից մյուսն է տեղափոխվել: Ականատեսների խոսքով՝ շենքերում պահվող շատ գազի բալոններ մեկը մյուսի հետեւից պայթել են: Հրդեհի պատճառով  պայթել են նաեւ որոշ տրանսպորտային միջոցների վառելիքի բաքերը, որոնք խցանման մեջ են հայտնվել: