Վրաստանի առաջին նախագահի որդու` Ցոտնե Գամսախուրդիայի բանտարկության ժամկետը երկարաձգվել է: Նա բանտում 8 տարվա փոխարեն կանցնացնի եւս 13 տարի, հաղորդում է «Գրուզիա Online»-ը:
Նշենք, որ 2010թ. ապրիլին Ցոտնե Գամսախուրդիան դատապարտվել էր 9,5 տարվա ազատազրկման կանխամտածված սպանության փորձի եւ զենքի ապօրինի պահման համար: Նա իր մեղքը չէր ընդունել եւ հացադուլ էր հայտարարել:
Գամսախուրդիային հերթական մեղադրանքն առաջադրվել է բանտի բուժհաստատության աշխատակիցներից մեկին 500 լարի կաշառք առաջարկելու համար: Վերջինս տեսագրել էր խոսակցությունը եւ հանձնել դատախազությանը:





























