Այս տարի Հայաստանը Կաննի կինոփառատոնին կներկայացնի «Լուսապսակ» ֆիլմը: Փառատոնը կայանալու է մայիսի 11-22-ին: Այդ ֆիլմի նկարահանումներն ու մոնտաժն արդեն ավարտվել են: Ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը Արամ Սուքիասյանն է:  Ֆիլմը նկարվել է Մուշեղ Իշխանի «Ինչ բարդ է մահանալը» պիեսի հիման վրա:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի խոսքով, Հայաստանն արդեն երրորդ տարին մասնակցում է առանձին սրահով Կաննի կինոփառատոնի շրջանակներում անցկացվող կինոշուկային: Այս տարի ներկայացվելու են վերջին երկու տարում նկարված ֆիլմերը:

Նշենք, որ Կաննի միջազգային կինոփառատոնը համարվում է աշխարհի ամենահեղինակավոր փառատոնը: Առաջին անգամ այն կայացել է 1946թ.: