Վալենսիայում միշլենյան RiFF ռեստորանում թունավորվել է 28 այցելու։ Մի կին մահացել է, տեղեկացնում է BBC-ին։

RiFF-ը Միշլենի աստղ ունի, տեղեկագրում այն նկարագրվում է որպես նորարարական խոհանոց ունեցող ռեստորան։

Այժմ այդ հաստատությունը փակ է։ Նրա ղեկավարությունը ներողություն է խնդրել թունավորված այցելուներից։ Տեսուչները պարզում են, թե ինչն է դարձել թունավորման պատճառ։

46-ամյա կինը, որի անունը չի նշվում, շաբաթ երեկոյան գնացել էր ռեստորան ամուսնու եւ 12-ամյա որդու հետո։ Նա մահացել է կիրակի առավոտյան։

Բացի այդ ընտանիքից՝ փետրվարի 13-16-ին ռեստորանում ճաշել է 75 մարդ։ Նրանց գտել են, եւ պարզվել է, որ նրանցից 29-ը ռեստորանից հետո վատ է զգացել։

Թունավորումների պատճառը պաշտոնապես կհայտարարվի միայն հետաքննության ավարտից հետո։ Ինչպես տեղեկացվում է, ընտանիքը վերցրել է համտեսման ճաշացանկը, որտեղ եղել է կերակրատեսակ մորեխներից. թունավորումը ոչ պաշտոնապես կապում են դրա հետ։