Դեռ անցյալ տարվա մայիսին Կառավարությունը նպատակ էր դրել լուծել քրեակատարողական հիմնարկներում գերծանրաբեռնվածության խնդիրը: փետրվարի 22-ին Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում այս մասին հայտարարեց  Հայաստանի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Նրա խոսքով՝ քրեակատարողական հիմնարկներում 5300 կալնավոր պահելու հանարվորություն կա: «Այսօրվա դրությամբ քրեակատարողական հիմնարկներում  2226 կալանավոր եւ դատապարտյալ կա, որոնցից 963-ը՝կալանավորներ են, 1303-ը՝ դատապարտյալներ: Այս պահին 10 բանտարկյալներ հացադուլ են հայտարարել», - ասաց Զեյնալյանը:

Արդարադատության նախարարը նշեց, որ Երեւանի 2800-ամյակի եւ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներման մասին հայտարարությունը նպատակաուղղված չէր քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածության նվազեցմանը: