Դեղորայքային թունավորմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված 54-ամյա Սաիդա Աղասարյանը համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո հիվանդանոցից արդեն դուրս է գրվել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց բժշկական կենտրոնի հերթապահ բժիշկ Ռոզա Ջավադյանը։
Նրա խոսքով, կնոջ թունավորման պատճառ է դարձել «Դիմեդրոլի» գերդոզավորումը։ «Ընդ որում, Սաիդա Աղասարյանը 10 դեղահաբն էլ ընդունել է գիտակցաբար՝ ինքնասպան լինելու նպատակով։ Բայց ինքներդ էլ հասկանում եք, որ «Դիմեդրոլի» 10 դեղահաբն ընդունակ չէ մարդուն սպանել։
Անհրաժեշտ միջոցառումներ՝ ստամոքսի լվացում, դեզինտոքսիկացիոն բնույթի միջոցառումներ ձեռնարկելուց հետո այդ կինն այսօր՝ մարտի 1-ին, դուրս է գրվել մեր կենտրոնից»,- պատմեց բժիշկը։
Նշենք, որ 54-ամյա Սաիդա Աղասարյանը դեղորայքային թունավորմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխվել էր փետրվարի 28-ին։





























