Ֆրանսիայի հարավում՝ Օդ դեպարտամենտում, միջքաղաքային գնացքի մի մասը դուրս է եկել ռելսերից, հաղորդում է France Info-ն:

«Բախումը հանգեցրել է նրան, որ գնացքի առջեւի մասը դուրս է եկել ռելսերից: Վնասվածքներ ստացած մեքենայի վարորդը հոսպիտալացվել է Կարկասոնի հիվանդանոց », - հաղորդում է  հրատարակությունը:

Նշվում է, որ գնացքի 248 ուղեւորներից ոչ ոք չի տուժել:

Միջադեպի պատճառով Թուլուզի եւ Կարկասոնի միջեւ երկաթուղային հաղորդակցությունը խախտվել է:

Միջադեպի պատճառները պարզվում են: