2011 թ. հունվարին Հայաստանում արտադրվել է 235 հազ. լիտր օղի՝ 15,7 տոկոսով ավելի շատ, քան նախորդ տարվա հունվարին։ Սակայն մյուս բոլոր ալկոհոլային խմիչքների արտադրությունն անկում է ապրել։ Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը։

Ամենամեծ անկումը տեղի է ունեցել շամպայն գինիների մասով՝ 65,5 տոկոսով (արտադրվել է 2,9 հազ. լիտր շամպայն, նախորդ տարվա հունվարի 8,4 հազ. լիտրի համեմատ)։

2011 թ. հունվարին արտադրվել է մոտ 172 հազ լիտր գինի՝ 21,5 տոկոսով ավելի քիչ նախորդ տարվա հունվարի համեմատ։ Կոնյակի արտադրությունը նվազել է 4,1 տոկոսով եւ կազմել 680 հազ. լիտր։