ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնի համար ներկայացրել է Քելլի Քրաֆտի թեկնածությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Twitter-ում նախագահի գրառմանը:

«Ուախ եմ հայտնել, որ Քելլի Նայթ Քրաֆտը՝ Կանադայում մեր ներկայիս դեսպանը, ներկայացվում է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնի համար», - գրել է Թրամփը:

«Քելլին բացառիկ աշխատանք է տարել՝ ներկայացնելով մեր երկիրը, եւ ես կասկած չունեմ, որ մեր երկիրը կներկայացվի ամենաբարձր մակարդակով (ՄԱԿ)»: Շնորհավորում ենք Քելլիին եւ նրա ամբողջ ընտանիքին», - հավելել է  նախագահը: