Պրիմորսկի երկրամասի Կրանսոարմեյսկի շրջանում տղամարդը վագրի հարձակումից հետո հիվանդանոցում է հայտնվել, գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով «Ամուրյան վագր» կենտրոնի կայքը:

Կազմակերպության տվյալներով՝ դեպքը տեղի է  ունեցել փետրվարի 16-ին տայգայում: Տղամարդուն գլխի, դեմքի եւ վերին վերջույթների վնասվածքներով հոսպիտալացրել են: Տուժողը միայն պատմել է, որ գիշատիչն անսպասելի է հարձակվել: Նրան հիվանդանոց տեղափոխած տեղացիները նույնպես չեն պատմել կատարվածի մանրամասները:

Կենտրոնի գլխավոր տնօրեն Սերգեյ Արամիլեւը նշել է, որ առաջին հերթին հարլավոր է պարզել վագրի վիճակը:

«Վիրավոր վագրը շատ մեծ վտանգ է ներկայացնում մարդկանց համար եւ այս դեպքում անհրաժեշտ է նրան անհապաղ բռնել: Ըստ ստացված  տվյալների, վագրը լուրջ վնասվախքներ չունի», -հաղորդել է նա:

Կազմակերպության ներկայացուցիչը նաեւ նշել է, որ վագրը հենց այնպես չի հարձակվում մարդկանց վրա:

«Կամ գիշատիչը մարդու վրա հարձակվել է տուժողի հետ կապ չունեցող պատճառներով կամ տուժողն ինքն է հարձակման մեղավոր դարձել», — ասել է նա:

Ոստիկանոթյունը եւ «Օխոտնադզորի» աշխատակիցները պարզում են կատարվածի հանգամանքները: