Վիետնամում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անվտանգությունը կապահովեն  ամերիկյան գաղտնի ծառայության ավելի քան 200 գաղտնի գործակալներ, հաղորդում է VnExpress-ը:

Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահի անվտանգությունն ապահովող աշխատակիցները Վիտենամ կժամանեն 4 ինքնաթիռներով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը Վիտետնամում տեղաշարժվելու  է այպես կոչված The Beast (գազան)  մեքենայով:

Թրամփի եւ Կիմ Չեն Ընի հանդիպումը տեղի կունենա փետրվարի 27-28-ը Վիետնամի Հանոյ մայրաքաղաքում:

Նշվում է, որ միջոցառումը պետք է տեղի ունենա Հանոյում գտնվող կառավարական հյուրատանը: