Փետրվարի 15-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Սասնա Ծռերի փողոցում գործող բենզալցակայանից բենզինի կտրոններ եւ բջջային հեռախոս են գողացել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ Դավիթ Գ․-ն:

Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ, փետրվարի 22-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Դավիթ Գ․-ն ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին, տվել խոստովանական բացատրություն եւ ներկայացրել բջջային հեռախոսը:

Նախապատրաստվում են նյութեր: