Եգիպտոսի դատարանը հանդես է եկել եպիսկոպոսին սպանած երկու վանականներին՝ Վաել Սաադին եւ Ռասմի Մանսուրին մահապատժի ենթարկելու առաջարկությամբ՝ հայտնում է Reuters-ը։

Դրա հետ կապված՝ դատավորը դիմել է երկրի գլխավոր մուֆթիին, ով քննում է պատժի առավելագույն չափի հետ կապված բոլոր դեպքերը եւ սովորաբար հաստատում դրանք։

Վանականները մեղադրվում են 64-ամյա Եպիֆանիա եպիսկոպոսի սպանության մեջ, ով Կահիրեից 110 կմ հեռավորությամբ գտնվող Սուրբ Մակարիա եկեղեցու վանահայրն էր։

Դատական նիստի ժամանակ դատախազները հայտարարել են, որ Սաադը մետաղյա խողովակով հետեւից երեք անգամ հարվածել է վանահոր գլխին, իսկ Մանսուրն այդ ընթացքում պահակություն է արել բակում։

Դատավճիռը կհրապարակվի ապրիլի 24-ին, իսկ մինչ այդ մեղադրյալները կմնան բանտում։