Ոստիկանության աշխատակիցները «Շերեմետեւո»-ում կալանավորել եւ ստուգել են Բելգիայի քաղաքացուն։ Նրա կողմից ասված բառը սխալմամբ թարգմանել են «պայթյուն»։ Պայթուցիկ նյութեր նրա մոտ չի հայտնաբերվել, եւ նա շարունակել է իր ուղեւորությունը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին։։
Նրա խոսքերով, միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան։ Տղամարդը Փարիզ է մեկնել նույն չվերթով, որով պլանավորել էր, սակայն անվտանգության նկատառումներով ուղեւորներն ու ինքնաթիռը լրացուցիչ ստուգվել են։





























