«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, եվրաինտեգրացիայի հանձնաժողովի ղեկավար Նարիա Զոհրաբյանը խորհրդարանի ամբիոնից բարձրաձայնել է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական ուժերի, նաեւ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների համատեղ նիստ անցկացնելու նախաձեռնության մասին, որը միտված է միացյալ քարոզչական հայեցակարգի ստեղծմանը:

Պատգամավորը հատուկ ուշադրություն է դարձրել հարցին, թե քարոզչական պատերազմի հետեւանքները կարող են չափազանց լուրջ լինել: «Բազում տարիների ընթացքում Երեւանը թուրք-ադրբեջանական քարոզչամեքենայի ապատեղեկություններին միջազգային ատյաններում պատասխանել է լռությամբ եւ արհամարհանքով: Միեւնույն ժամանակ Ադրբեջանի մարտավարությունն արդյունք է տվել միջազգային ատյաններում: Բայց վերջին երկու տարում հայկական խորհրդարանական դիվանագիտությունը մեծ ջանքեր է գործադրում իրավիճակի կարգավորման ուղղությամբ»,- հայտարարել է Զոհրաբյանը: