Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Վենեսուելան խզում է Կոլումբիայի հետ դիվանագիտական եւ քաղաքական հարաբերությունները՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ես երկար դիմացա հանուն կոլումբիական ժողովրդի, որն ապրում է մեր մեջ․․․ Ես որոշում եմ ընդունել խզել բոլոր դիվանագիտական եւ քաղաքական հարաբերությունները Կոլումբիայի հետ»,- հայտարարել է Մադուրոն՝ Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեին անվանելով «մարմնի մեջ սատանա»։

Երկու երկրների հարաբերութնունները սրվել էին ամերիկյան հումանիտար օգնությունը Կոլումբիայից Վենեսուելա առաքելու իրավիճակի պատճառով։ Ավելի վաղ հայտնում էին, որ Կարակասը զորքեր է տեղակայել սահմանին, որպեսզի թույլ չտա հումանիտար օգնությամբ բեռնատարները մտնեն երկիր։