Մոլդովայի խորհրդարանական ընտրություններում ԿԸՀ կողմից արձանագրությունների 95 տոկոսի մշակումից հետո սոցիալիստներն առաջատարն են: Սոցիալիստների կուսակցությունը Մոլդովայի խորհրդարանական ընտրություններում կուսակցական ցուցակներով ստացել է ձայների 31,75 տոկոսը, հայտնում է Point. 

ACUM դաշինքը ստացել է ձայների 25,26 տոկոսը, հիմա իշխող Դեմոկրատական կուսակցությունը՝ 24,48 տոկոսը, «Շոր» կուսակցությունը՝ 8,55: Մնացյալ քաղաքական միավորումները չեն կարողացել հաղթահարել ընտրական 6 տոկոսի շեմը:

Առայժմ կուսակցութկյուններից ոչ մեկը չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ, որ ինքնուրուն կազմի խորհրդարանական մեծամասնությունը: Ընդ որում՝ սոցիալիստները եւ ACUM դաշինքն ավելի վաղ հայտարարել էին, որ մտադիր չեն որեւէ մեկի հետ դաշինք կազմել:

Մոլդովայում ընտրություններն անցկացվել են կիրակի: Պատգամավորներն ընտրվում են 4 տարով: Ընտրություններն առաջին անգամ են անցկացվել խառը ընտարկարգով՝ 50 մարդ կուսակցական ցուցակներով, 51՝ միամանդատ ընտրատարածքներում: Մասնակցության շեմ չկա: Խորհրդարան անցնելու շեմը 6 տոկոսն է, ընտրական դաշինքների համար՝ 8 տոկոսը: