Ռուսաստանի վաստակավոր արտիստ Բարի Ալիբասովը մեկնաբանել է իր կնոջ՝ Լիդիա Ֆեդոսեեւա-Շուկշինայի սրտի սուր կաթվածի մասին տեղեկությունը, հաղորդում է «360»-ը։

Նրա խոսքով՝  դերասանուհին այժմ իրեն նորմալ է զգում։

Նա նաեւ հավելել է, որ Ֆեդոսեեւա-Շուկշինան մեկ օր կմնա հիվանդանոցում։

Ալիբասովն ընդգծել է, որ իր կինը տեղափոխվել է հիվանդանոց բարձր ճնշման պատճառով, այլ ոչ թե սրտի կաթվածի։

Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Լիդիա Ֆեդոսեեւա-Շուկշինան անմիջապես հոսպիտալացվել է սրտի կաթվածի պատճառով։