Ստամբուլի Բալաթ թաղամասի Սուրբ Հրեշտակապետ եկեղեցու պատին անհայտ անձը կամ անձիք ռասիստական գրառումներ են կատարել։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Լույս» ամսագիրը, եկեղեցու պատին ռասիստական գրառումների հետ կապված եկեղեցու կառավարող խորհուրդը լուսանկարներ ու տեսանյութ է պատրաստել եւ  գրավոր բողոքի հետ միասին ներկայացրել Ֆաթիհի շրջանի ոստիկանություն։

Նշվում է, որ ոստիկանությունը արագ արձագանքել է խնդրին՝ խոստանալով ՛շուտափույթ բացահայտել մեղավորներին։