ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Լատինական Ամերիկայի երկրներին կոչ է անում սառեցնել Վենեսուելայի պետական նավթային PDVSA ընկերության բաժնետոմսերը՝ հայտնում է AP-ն։

Այն բանից հետո, երբ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի անվտանգության ուժերը արգելափակել են ամերիկյան հումանիտար օգնության ճանապարհը, Փենսը Կոլումբիայի մայրաքաղաքում հանդիպել է «Լիմայի խմբի» տարածաշրջանային առաջնորդների հետ։

Փենսը կրկնել է նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքն այն մասին, թե ոչ լեգիտիմ նախագահ Մադուրոյին հեռացնելու «բոլոր տարբերակները սեղանին են»։