Դոնալդ Թրամփի ավագ որդին նախագահի երդմնակալության հանձնաժողովի ծախսերի հետաքննության հարցում դաշնային իշխանություններին «ստալինյան» մարտավարությունն օգտագործելու մեջ է մեղադրում՝ հայտնում է AP-ն։

Դոնալդ Թրամփ-կրտսերն ասել է, թե հետաքննությունն «այնքան քաղաքական է, որքան դա հնարավոր է»։ Նրա խոսքերով, Նյու Յորքի հարավային շրջանի դաշնային դատախազների «երազանքն է» գտնել որեւէ բան, որպեսզի «Թրամփի հախից գան»։ «Դա հին ստալինյան մարտավարություն է»,- նշել է նա։

Ընդ որում, նա ասել է, թե հետաքննությունն իրեն չի անհանգստացնում, քանի որ «մենք գիտենք, որ այնտեղ ոչինչ չկա»։