ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպել չորեքշաբթի եւ հինգշաբթի, լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:

Նրա խոսքով՝ Հանոյում չորեքշաբթի երեկոյան նախատեսված է «կարճատեւ ողջույնի հանդիպում» եւ ընթրիք, բանակցությունները կշարունակվեն հինգշաբթի:

Թրամփը գագաթնաժողովից առաջ կհանդիպի նաեւ Վիետնամի ղեկավարության հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: