Պակիստանի Զինված ուժերի ներկայացուցիչ Ասիֆ Գաֆուրը հայտարարել է, որ Հնդկաստանի ՌՕՈՒ օդանավերը Քաշմիրում խախտել են «վերահսկողության գիծը», սակայն Պակիստանի ՌՕՈՒ կողմից պատասխանից հետո հետ են վերադարձել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Հնդկաստանի ՌՕՈՒ օդանավերը խախտել են «վերահսկողության գիծը»: Պակիստանի ՌՕՈՒ-ն անմիջապես արձագանքել է: Հնդկական օդանավերը հետ են վերադարձել»,- նշել է Գաֆուրը Twitter-ում:

Պակիստանի ԶՈՒ ներկայացուցչի խոսքով՝ միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել:

Միաժամանակ, «Ռեյթեր» գործակալությունն ավելի ուշ հայտնել է, որ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը «տեղեկություններ չունի» պակիստանյան ՌՕՈՒ-ի կողմից «վերահսկողության գիծը» հատելու մասին:

Ջամու եւ Քաշմիր նահանգում ակտիվորեն գործում են անջատողականները, որոնք հանդես են գալիս անկախության կամ Պակիստանին միանալու օգտին: Ընդ որում՝ Քաշմիրում Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ պաշտոնական սահմաններ չկան՝ 2 պետությունների բանակներին բաժանում է վերահսկողության գիծը: Նյու Դելին Պակիստանին մեղադրում է զինված անջատողականներին աջակցելու մեջ, Իսլամաբադն այս մեղադրանքները հերքում է՝ հայտարարելով, որ Քաշմիրի բնակիչներն ինքնուրույն են պայքարում իրենց իրավունքների համար: