Ամերիկացիների մեծ մասը կարծում է, որ աշխարհում իրենց երկրի նկատմամբ վերաբերմունքը բարյացակամ է, սակայն մյուս երկրների ղեկավարները նախագահ Դոնալդ Թրամփին չեն հարգում: Այսպիսին են երկուշաբթի Gallup-ի կողմից հրապարակված հարցման արդյունքները, գրում է ՏԱՍՍ-ը:
Ըստ ուսումնասիրության՝ հարցվածների 58 տոկոսը համոզված է, որ ԱՄՆ-ն զգալի չափով կամ կամ ինչ-որ չափով մյուս երկրներում դրական է ընկալվում: 2003 թվականից սա ամենաբարձր ցուցանիշն է: Անցյալ տարի նման կարծիքի էր հարցվածների 55 տոկոսը:
Լավատեսների թվի ավելացումն ըստ վերլուծաբանենրի, հիմնականում տեղի է ունեցել այպես կոչված անկախ ընտրողների կարծիքների փոփոխության հաշվին, որոնք իրենց չեն համարում երկրի երկու առաջատար քաղաքական կուսակցություններից որեւէ մեկի կողմնակիցը:
Քաղաքացիների կեսից ավելին` 53 տոկոսը, կարծում է, որ պետք է բարելավել աշխարհում ԱՄՆ-ի վարկանիշը: 2017 թ. ԱՄՆ-ի վարկանիշի մասին նման կարծիք ունեցողների քանակը 67 տոկոս էր:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի ներկայիս առաջնորդին, հարցման մասնակիցների ավելի քան 65 տոկոսը վստահություն է հայտնել, որ արտասահմանյան գործընկերների կողմից նա հարգանքի չի արժանանում:
Հակառակն ասել է հարցվածների 31 տոկոսը: Ուսումնասիրության հեղինակները նշել են, որ ամերիկացիները նման կարծիք են հայտնել նաեւ նախորդ նախագահ Բարաք Օբամայի մասին՝ նրա երկրորդ նախագահական ժամկետի վերջում: Իր կառավարման սկզբում ԱՄՆ քաղաքացիների ավելի քան 67 տոկոսը կարծում էր, որ Օբամային հարգում են աշխարհում:
Փետրվարի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել է 1016 չափահաս ամերիկացի:




























