Ռեժիսոր Գեորգի Դանելիան, որը թոքաբորբի պատճառով  Մոսկվայի կլինիկաներից մեկի վերակենդանացման բաժանումունքում էր հայտնվել, դեռ կոմայի մեջ  է: Երեքշբաթի ՏԱՍՍ-ին այս մասին հայտնել է նրա կինը՝ Գալինա Դանելիան:

Ավելի վաղ ՌԲԿ-ն, վկայակոչելով ռեժիսորի թոռնուհուն՝ Մարգարիտային, հաղորդել էր, որ բժիշկները նրան դուրս են հանել կոմայից:

«Նա դեռ արհեստական կոմայի մեջ է: Վիճակը կայուն ծանր է», ասել է Դանելիայի կինը:

Արհեստական կոմայի մեջ գտնվելու մասին հայտնի դարձավ փետրվարի 24-ին:

Դանելիան ծնվել է 1930 թվականի օգոստոսի 25-ին Թբիլիսիում: 1959 թվականին նա ավարտել է «Մոսֆիլմ» կիոստուդիայի բարձրագույն ռեժիսորական դասընթացները, որտեղ սովորել է Միխայիլ Ռոմի, Սերգեյ Յուտկևիչի, Լեոնիդ Տրաուբերգի, Յուլիա Ռայզմանի, Միխայիլ Կալատոզովի մոտ: