ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշն ասել է, որ Եմենում մարդասիրական աշխատանքի համար խոստացված նվիրատվությունները հասել են 2,6 մլրդ դոլարի։

Դա 30 տոկոսով ավելի է այն գումարից, որը խոստացվել էր անցած տարվա համանման կոնֆերանսում, տեղեկացնում է AP-ը։

ՄԱԿ-ը դոնորների կոնֆերանսն անցկացնում է Ժնեւում՝ փորձելով Եմենի համար 4 մլրդ դոլար հավաքել։

ՄԱԿ պաշտոնական ներկայացուցիչներն ասում են, որ իրենց փողերը վերջանում են երկրին օգնելու համար, որը մարդասիրական աղետի է ենթարկվում մարտական գործողությունների եւ 2017 թվականին խոլերայի համաճարակի հետեւանքների պատճառով։