Բրիտանիան մարտի 29-ին ԵՄ-ից առանց համաձայնագրի կհեռանա միայն խորհրդարանի համաձայնության դեպքում: Այս մասին ասել է Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, գրում է Reuters-ը:

Մեյն օրենսդիրներին խոստացել է, որ եթե նրանք մարտի 12-ին  հավանություն չտան Brexit-ի մասին վերանայված համաձայնագրին, նա նրանց հնարավորություն կտա քվեարկության միջոցով որոշել՝ դուրս գալ արդյոք ԵՄ-ից առանց գործարքի: Եթե նրանք մերժեն այդ տարբերակը խորհրդարանը մարտի 14-ին քվեարկություն կանցկացնի՝ որոշելու համար՝ խնդրել արդյոք 50-րդ հոդվածի շրջանակում  քննարկումների շրջանի «կարճաժամկետ, սահմանափակ երկարաձգման» մասին:

«Միացյալ թագավորությունը մարտի 29-ին դուրս կգա (ԵՄ-ից)  միայն նման սցենարին համայնքների պալատի համաձայնության դեպքում», - խորհրդարանին ասել է Մեյը: