Սպիտակ տունը «ծիծաղաշարժ» է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Կոհենին Կոնգրեսում ելույթ ունենալու հնարավորության ընձեռումը։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, թե Մայքլ Կոհենը «պատրաստվում է բանտ գնալ այն բանի համար, որ խաբել է Կոնգրեսին եւ այլ ստահոդ հայտարարություններ արել։ Նա նշել է, թե ծիծաղաշարժ է ելույթի հնարավորություն տալը Կոհենի նման «դատապարտված ստախոսին», որպեսզի նա նորից սուտ տարածի։
Կոհենը ցուցմունք է պետք է տա Կոնգրեսի հետախուզության հարցերով հանձնաժողովի առջեւ, եւ, ինչպես ակնկալվում է, կպատմի ռուսների հետ Թրամփի կապերի մասին։
Սենատորները կասկածով են վերաբերում Կոհենին, ով դատապարտվել է կալանավորման՝ 2017թ․ նույն հանձնաժողովում ստելու համար։



























