Դեմոկրատ սենատորների խումբը պատրաստել է օրենքի նախագիծ, որը հետախուզության ղեկավարից կպահանջի ներկայացնել սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մասին ոչ գաղտնի զեկույց՝ հայտնում է CNN-ը։
Զեկույցը պետք է ներառի «նույնականացումն այն բոլոր մարդկանց, ով կատարել է, մասնակցել է, հրամայել է եւ որեւէ այլ կերպ միջամտել է կամ պատասխանատու է Ջամալ Խաշոգջիի մահվան համար»։
Նախագիծը, որ ներկայացրել են սենատորներ Ռոն Ուիդենը, Մարտին Հենրիխը, Ջեկ Ռիդը եւ Քամալ Հարիսը, պահանջում է, որպեսզի ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսը զեկույցը ներկայացնի փաստաթուղթն ընդունելուց հետո 30 օրվա ընթացքում։
Խաշոգջին, ով աշխատում էր The Washington Post-ում, սպանվել էր 2018թ․ հոկտեմբերին՝ Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում։
ՀԿՎ-ն եկել է այն եզրակացության, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամմեդ Բեն Սալմանն անձամբ է պատվիրել լրագրողի սպանությունը։




























