Վենեսուելայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսը հերքում է Վենեսուելա ռազմական ինտերվենցիայի ԱՄՆ ծրագրերի վերաբերյալ Ռուսաստանի մեղադրանքները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես լիովին հերքում եմ, սկզբից մինչեւ վերջ, ռազմական ինտերվենցիայի մեղադրանքները՝ մի պետության կողմից, որն օկուպացրել է Վրաստանի եւ Ուկրաինայի տարածքները՝ Հարավային Օսիայում, Աբխազիայում եւ Ղրիմում: Մենք այդպիսի իրավիճակի վերաբերյալ մեղադրանքները չենք ընդունում, ես դրանք լիովին հերքում եմ, եւ ինձ զարմացնում է, որ ես դրանք լսում եմ ՄԱԿ ԱԽ խորհրդում»,- հայտարարել է Աբրամսը:
Ավելի վաղ նիստի ժամանակ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել էր, որ «Վենեսուելայում Վաշինգտոնի միակ նպատակը եղել եւ մնում է ոչ թե Վենեսուելայի խնդիրների լուծումը, ոչ թե ժողովրդի մասին մտահոգությունը, այլ ռեժիմը փոխելը՝ ներառյալ ռազմական ինտերվենցիայի ճանապարհով դա անելու սպառնալիքը»:
Աբրամսը հունվարի վերջին Պետքարտուղարությունում նշանակվել է «Վենեսուելակում ժողովրդավարության վերականգնման» ԱՄՆ ջանքերի համար պատասխանատու: Հունվարի 23-ին ԱՄՆ-ն Վենեսուելայի ժամանակավոր նախագահ էր ճանաչել ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին:




























