ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հանոյում հանդիպել է Վիետնամի նախագահ Նգուեն Ֆու Չոնգի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գործակալության տեղեկություններով՝ Թրամփը Ֆու Չոնգի հետ հանդիպում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ գագաթնաժողովի նախաշեմին:
Նշվում է, որ երկու առաջնորդների հանդիպումն ընթանում է Հանոյում նախագահական պալատում:
Ընդ որում՝ Թրամփը եւ Ֆու Չոնգը մտադիր են բանակցություններից հետո առեւտրային համաձայնագիր ստորագրել:




























