Հնդկաստանի ՌՕՈՒ կործանիչները երկրի հյուսիսային Ջամու եւ Քաշմիր նահանգի օդային տարածքում իրականացրել են Պակիստանի առնվազն 3 ռազմական օդանավի որսում, հայտնում է Reuters-ը:

Միջադեպի այլ մանրամասներ առայժմ չեն ներկայացվում:

Reuters-ի տեղեկություններով՝ 3 ժամով փակվել է Ջամուի եւ Քաշմիրի Սրինագար քաղաքում գտնվող գլխավոր օդանավակայանը: Փակելու պատճառները չեն հստակեցվում: