Պակիստանի վարչապետ Իմրան Հանը Հնդկաստանի ղեկավարությանը կոչ է արել երկխոսության միջոցով կարգավորել Քաշմիր վիճելի տարածքի վերաբերյալ ճգնաժամը՝ ընդգծելով, որ երկու հարեւան երկրների հարաբերություններում լարվածության հետագա էսկալացիան կարող է դուրս գալ վերահսկողությունից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ես այսպիսի հարց ունեմ Հնդկաստանի կառավարությանը՝ հաշվի առնելով այն, թե ինչպիսի զենք ունենք մենք եւ ունեք դուք, կարող ենք արդյոք մենք մեզ սխալներ թույլ տալ: Ու՞ր կհասցնի այս լարվածությունը: Այն դուրս կգա իմ կամ վարչապետ Նարենդրա Մոդիի վերահսկողությունից: Ես ձեզ նորից հրավիրում են բանակցային սեղանի մոտ: Թույլ տվեք ինձ նորից նշել, որ առողջ դատողությունը պետք է հաղթի: Մենք մեր խնդիրները պետք է երկխոսության միջոցով լուծենք, - ազգին ուղված իր տեսաուղերձում ասել է Հանը՝ մեկնաբանելկով Քաշմիրում կատարված վերջին իրադարձությունները:




























