ԱՄՆ Կոնգրեսը հրապարակել է «Կրեմլի ագրեսիայից ԱՄՆ-ի անվտանգության պաշտպանության մասին օրենքի» նախագիծը (DASKA-2019), որը ամերիկացի սենատորները ներկայացրել էին երկու շաբաթ առաջ:
Սա այսպես կոչված «դժոխքի պատժամիջոցների» (bill from hell) երկրորդ՝ ավելի կոշտ տարբերակն է, որոնք առաջին անգամ հրապարակվել են անցյալ տարվա օգոստոսին, գրում է BBC-ն:
Արդեն հայտնի է դարձել, որ փաստաթուղթը արգելում է ռուսական պետական պարտքի հետ գործառնությունները, Ռուսաստանում նավթային հանքավայրերի արդյունահանման մասնակցությունը եւ արտասահմանում գնտվող ռուսական էներգետիկ նախագծերում ներդրումները, ինչպես նաեւ պատժամիջոցներ է ենթադրում ռուսական բանկերի դեմ, որոնք աջակցում են մյուս երկրներում ժողովրդավարական ինստիտուտների խաթարման փորձերին, անձանց դեմ, որոնք գործում են «Վլադիմիր Պոտինի շահերի» շրջանակում, ինչպես նաեւ ռուսական կիբերհատվածի եւ նավաշինարարական բնագավառի:
Կոնգրեսի կայքում հրապարակված օրինագծում մանրամասն ներկայացվում է, թե ինչի մասին է խոսքը.
1. ժամկետը, որը տրվում է ԱՄՆ նախագահին ռուսական պետական պարտքի դեմ պատժամիջոցների կիրառման համար, 90 օրի փոխարեն սահմանափակվում է 60 օրով, իսկ արգելքը օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 90 օր անց պետք է սկսի գործել:
2. պետական պարտքը որոշվում է ավելի քան 14 օր շրջանառության մեջ գտնվող պարտատոմսերով, որոնք թողարկվել են Ռուսաստանի բանկի, Ազգային բարեկեցության հիմնադրամի կամ ֆինանսների նախարարության կողմից, արժութային սվոփերով՝ ավելի քան 14 օր ժամկետով, ցանկացած այլ ֆինանսական գործիքներով՝ ավելի քան 14 օր մարման ժամկետով ` թողարկված ռուսական ֆինանսական ինստիտուտների կողմից ՌԴ կառավարության անունից կամ ԱՄՆ կողմից որպես ռուսական պետական պարտք դիտարկվող:
3. Արգելքում ներառված են ռուսական հեղուկ բնական գազի նախագծերում ներդրումները եւ Ռուսաստանում նավթային ռեսուրսների մշակման ծրագրերը՝ 12 ամսվա ընթացքում ընդհանուր սկսած 1 կամ 5 մլն դոլար արժողությամբ, ինչպես նաեւ ներդրումներ արտասահմանում իրականացվող ռուսական էներգետիկ նախագծերում, որոնք ավելի քան 250 մլն դոլար արժողություն ունեն
4. բանկերի ցանկը, որոնց նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում, պետք է որոշի ԱՄՆ նախագահը (նախորդ տարբերակում կոնկրետ բանկերի ցուցակ կար, որոնց թվում էին նաեւ ՎՏԲ-ն եւ Սբերբանկը)
5. Կերչի նեղուցում ուկրաինացի նավաստիների ձերբակալմանն ի պատասխան ԱՄՆ նախագահը պետք է պատժամիջոցներ կիրառի ԱԴԾ-ի առնվազն 24 ավագ սպաների նկատմամբ, որոնք նախկինում չեն ընդգրկվել ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում
6. օրենքի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 90 օրից ԱՄՆ պետքարտուղարը պետք է որոշի՝ համապատասխանում է արդյոք Ռուսաստանը ահաբեկչությունը հովանավորող պետության չափանիշներին
Նոր օրինագիծը, որի մասին փետրվարի 13 հայտարարել էին ԱՄՆ-ի 5 սենատրները, առաջարկվում է որպես պատասխան արտասահմանում ժողովրդավարական գործընթացներին Ռուսաստանի միջամտությանը, Սիրիայում կործանարար ազդեցությանը եւ Ուկրաինայի դեմ ագրեսիային, այդ թվում Կերչի նեղուցում միջադեպը:
Օրինագծի հեղինակներից մեկը՝ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը, ավելի վաղ հայտնել էր, որ նոր պատժամիջոցները մինչ այժմ առաջարկվածներից ամենակոշտն են:



























