Նյու Դելին ակնկալում է պակիստանյան գերության մեջ հայտնված զինծառայողի անհապաղ վերադարձը եւ պահանջում է նրա հանդեպ Ժնեւյան կոնվենցիայի նորմերին համապատասխան վերաբերմունք։ Այս մասին հայտարարվել է Հնդկաստանում Պակիստանի դեսպանի ժամանակավոր հավատարմատարին, ով կանչվել է արտգործնախարարություն՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Հնդկաստանը վստահորեն հանդես է գալիս Պակիստանի կողմից Հնդկաստանի վիրավոր զինծառայողին միջազգային մարդասիրական բոլոր նորմերի եւ Ժնեւյան կոնվենցիայի խախտմամբ գերեվարելու ցուցադրական լկտիության դեմ։ Մեր կողմից բացատրվել է, որ Պակիստանը պետք է իրեն հստակորեն հաշիվ տա այն բանում, որ պետք չէ վնաս պատճառել հնդիկ զինծառայողին, ով գտնվում է ազատազրկման մեջ։ Հնդկաստանը նաեւ ակնկալում է նրա անհապաղ եւ անվտանգ վերադարձը»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ, չորեքշաբթի օրը, Պակիստանի ԶԼՄ-ները տարածել էին տեսանյութ, որում, ինչպես պնդում է Իսլամաբադը, Հնդկաստանի ռազմաօդային ուժերի գերեվարված օդաչուի հարցաքննությունն է։