Հանոյում պաշտոնական ընթրիքին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին եւ հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ընին հրամցրել են ծովախեցգետիններով կոկտեյլ, սթեյք եւ շոկոլադային «Լավա-քեյք» աղանդեր։

AP-ն հայտնում է, որ ընթրիքին մատուցել են ծովախեցգետնային կոկտեյլ՝ «Հազարավոր կղզիներ» սոուսով, մարինացված սթեյք՝ տանձի կիմչիով, շոկոլադային «Լավա-քեյք» աղանդեր՝ հատապտուղներով եւ վանիլային պաղպաղակով, ինչպես նաեւ խուրմայի չրի պունշ, որը Սպիտակ տունն անվանել է ավանդական ըմպելիք։

Այսօր Թրամփը եւ Ընը կարճ հանդիպում են ունեցել, որն ավարտվել է ընթրիքով։ Վաղը, փետրվարի 28-ին, նրանք պաշտոնական բանակցություններ կանցկացնեն։