Պակիստանի քաղաքացիական ավիացիայի ղեկավարությունը հինգշաբթի ութ ժամով երկարաձգել է  հանրապետության օդային տարածքի փակման ժամկետը `Հնդկաստանի հետ լարվածության պահպանման ֆոնին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նոր կարգադրության համաձայն՝ Պակիստանի երկինքը մինչեւ մարտի 1-ը փակ կլինի թռիչքների համար: Նախօրերին հրապարակված  նման կարգադրությունը գործում էր մինչեւ մարտի 1-ը:

Չորեքշաբթի Պակիստանի բանակը հայտարարել էր, որ երկու հնդկական ռազմական ինքնաթիռներ է ոչնչացրել Քաշմիրում՝      խախտելով երկրի օդային տարածությունը:

Պակիստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Քաշմիրում հնդկական ինքնաթիռներին հարվածներ հասցնելու նպատակը «ինքնապաշտպանության ցանկության եւ պատրաստակամության ցուցադրումն էր»:

Ավելի ուշ Հնդկաստանի իշխանությունները հրապարակել էին իրենց վարկածը, որի համաձայն Պակիստանի ՌՕՈՒ-ի կործանիչը ոչնչացվել է Քաշմիրում օդային միջադեպի ժամանակ, որի ընթացքուն Հնդկաստանը կորցրել է իր ՄիԳ-21-ը, իսկ օդաչուն անհետ կորած է համարվում:

Այս իրադարձություններից հետո Պակիստանը հայտարարեց իր օդային տարածքը ժամանակավոր փակելու մասին, ինչը հանգեցրեց բազմաթիվ միջազգային չվերթների հետաձգման եւ չեղարկման:

Հիշեցնենք, որ Հնդկաստանի Ջամու եւ Քաշմիր նահանգում եւ Պակիստանի սահմանամերձ շրջաններում իրավիճակը սրվել է  այն բանից հետո, երբ «Մուհամեդի բանակը» ահաբեկչական խմբավորման մահապարտ ահաբեկիչը պայթեցել էր հնդկական զորքերի շարասյունը, որի արդյունքում մահացել էր 49 մարդ: