Թաիլանդի խորհրդարանը կիբեր անվտանգության մասին հակասական օրենք է ընդունել, որը իշխանություններին թույլ կտա հասանելիություն ստանալ անձնական տեղեկատվությանն՝ առանց դատարանի որոշման, հաղորդում է AP-ն:

Կիբերանվտանգության մասին օրենքը վերաբերում  համակարգչային հաքերության հետ կապված հանցագործություններին, սակայն ակտիվիստները մտավախություն ունեն, որ դա կառավարությանը կօգնի ընդլայնել քաղաքացիների անձնական տեղեկատվության հասանելիությունը:

Օրենքը թույլ է տալիս պետական պաշտոնյաներին  կալանավորել, խուզարկել, ներթափանցել եւ  համակարգիչներից, համակարգչային համակարգերից պատճենահանումներ կատարել եւ տեղեկատվություն ստանալ առանց դատական կարգադրագրի, եթե այն բարձր մակարդակի անվտանգության սպառնալիք են համարում: Համապատասխան դատարանները կարող են ավելի ուշ տեղեկացվել նման գործողությունների մասին: