ՄԱԿ-ի քննիչները հայտարարել են, որ անցյալ տարի Իսրայելի անվտանգության ուժերը Գազայի հատվածում ամենշաբաթյա ակցիաների ընթացքում, հավանաբար, ռազմական եւ մարդկության դեմ հանցագործություններ են կատարել՝ սպանելով 189 պաղեստինցու եւ ավելի քան 610 մարդու վիրավորելով, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Անկախ հանձնաժողովը հայտնել է, որ այն գաղտնի տեղեկություններ ունի այն մարդկանց մասին, որոնք պատասխանատու են սպանությունների համար, այդ թվում դիպուկահարների եւ հրամանատարների մասին:

Իսրայելը հերքել է այդ հայտարարությունները՝ դրանք «աբսուրդի թատրոն» անվանելով:

ԱԳ նախարարի պաշտոնակատար Իսրաել Կացը այն բնորոշել է որպես «հերթական թշնամական, կեղծ եւ միակողմանի զեկույց, որն ուղղված է Իսրայել պետության դեմ»: