ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մտադիր է Մանիլայում քննարկել Չինաստանի գործողությունները, որոնք «սպառնում են նավագնացության ազատությանը հարավ-Չինական ծովում»՝ հայտնում է AP-ը։

Պոմպեոն Մանիլա է ժամանաել փետրվարի 28-ի երեկոյան եւ անհապաղ ավիաբազայում հանդիպել է Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի հետ։

«Մենք անհանգստացած ենք, որ չինացիներն իրենց իշխանությունն օգտագործում են այնպես, որ բացառեն նավագնացության ազատությունը տարածաշրջանում , եւ դա կարեւոր է Ասիայում յուրաքանչյուր երկրի, այդ թվում՝ Ֆիլիպինների համար»,- լրագրողներին ասել է Պոմպեոն։

Այն հարցին, թե մտահոգված է արդյոք ԱՄՆ-ը Չինաստանի գործողություններից , Պոմպեոն պատասխանել է՝ «բացարձակ»՝ հավելելով, թե Վաշինգտոնն ունի այդ խնդրի լուծման համար ազգային անվտանգության մարտավարություն։