Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոռուպցիայի մեջ մեղադրանքները «վհուկների որս» է անվանել այն բանից հետո, երբ երկրի գլխավոր դատախազը հայտարարել է նրան մեղադրանքներ առաջադրելու ծրագրերի մասին, փոխանցում է AFP-ն:

Նեթանյահուն նշել է, որ նախատեսում է դեռ երկար մնալ վարչապետի պաշտոնում: «Ձախերը գիտեն, որ չեն կարող մեզ հաղթել, այս պատճառով վերջին 3 տարիներին աննախադեպ վհուկների որս են սկսել, որը մեկ նպատակ է հետապնդում՝ տապալել իմ ղեկավարած աջ կառավարությունը»,- ասել է նա:

Գլխավոր դատախազի հայտարարությունն արվել է ապրիլի 9-ի ընտրությունների նախաշեմին, որի ժամանակ Նեթանյահուն բախվել է ցենտրիստական քաղաքական դաշինքի կողմից լուրջ փորձության, որը ղեկավարում է Գլխավոր շտաբի նախկին պետ Բեննի Գանցը:

Երկրի գլխավոր դատախազ Ավիչայ Մանդելբլիտը հայտարարել է, որ մտադիր է վարչապետին առաջադրել կաշառակերության, խարդախության եւ վստահության չարաշահման մեղադրանքներ: