Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը Արմեն Սարգսյանն ԱԺ-ում ընտրվեց ՀՀ նախագահ: Այս առնչությամբ, ՀՀ նախագահի Facebook-ի էջոը հատվածներ է հրապարակել 2018 թվականի մարտի 1-ին Ազգային ժողովում ունեցած իր ելույթից.

«Աշխատելու եմ եւ փորձելու եմ ամեն ինչ անել, որպեսզի իմ գործունեությունը լինի Սահմանադրության սահմաններում, աշխատելու եմ անկեղծությամբ եւ ազնվությամբ: Լինելու եմ մեկը, ով ոչ միայն Հանրապետության նախագահի պարտականություններն է կատարելու, այլեւ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու բարձրագույն պարտականությունը»:

«Այն, ինչ լսեցի պարզ մարդկանցից, շատ արժեքավոր է, որեւէ տեղեկատվություն կամ վերլուծություն՝ պաշտոնական կամ անպաշտոն, չի կարող փոխարինել այն, ինչ լսում ես իրական կյանքից, իրական դժվարությունները եւ հաջողությունները կրող մարդկանցից»:

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջարկել էր Սերժ Սարգսյանը, ով սակայն ընդամենը 2 ամիս համաժողովրդական բողոքի ակցիաների արդյունքում հրաժարական տվեց: