Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան ժամանակավորապես ազատ է արձակվել թոռան հուղարկավորությանը ներկա գտնվելու համար, հաղորդում է BBC News-ը:

Ուրբաթ յոթամյա տղան մահացել է մինինգիտի հետեւանքով, եւ ազատազրկված նախկին նախագահին թույլատրել են մասնակցել երեխայի հուղարկավորությանը շաբաթ Սան Պաուլոյում:

Լուլան դատապարտված է 12 տարվա ազատազրկման կոռուպցիայի մեղադրանքով:

Ինքը՝ երկրի նախկին նախագահը, հայտարարել է, որ նրա նկատմամբ մեղադրանքներն ունեն քաղաքական ենթատեքստ:

Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան Բրազիլիայի նախագահն էր 2003-2010 թվականներին: