ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կենտրանական բանկի Դիլիջանի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն:  Այս մասին հայտնում են ՀՀ Կ առավարության տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարության անդամներին են ներկայացվել Կենտրոնական Բանկի կողմից իրականացված մի շարք ուսումնասիրություններ՝ տնտեսական աճի կանխատեսման, դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղությունների, ինչպես նաև ֆինանսական կայունության հեռանկարների և դրանց մակրոտնտեսական հետևանքների, համայնքների զարգացման, ֆինանսական ներգրավվածության թեմաներով։