Կիրակի շուրջ մեկ միլիոն մարդ կմասնակցի էստոնական խորհրդարանի (Ռիյգիկոգու) 101-րդ գումարման ընտրություններին, հաղորդում է  Associated Press-ը:

Հիմնական պայքարը ծավալվում է երկրի գործող վարչապետ Յուրի Ռատասի ղեկավարած Կենտրոնամետ կուսակցության եւ Կայա Կալլասի ղեկավարած ընդդիմադիր Ռեֆորմների կուսակցության միջեւ:

Ընդհանուր առմամբ էստոնական խորհրդարանում իրենց տեղը զբաղեցնելու համար պայքարում են 10 քաղաքական կուսակցություններ եւ 15 անկախ թեկնածուներ