Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի խորհրդական Ջոն Բոլթոնը չի կիսում կարծիքը, որ անցած շաբաթ կայացած ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի միջուկային գագաթնաժողովը ձախողվել է՝ չնայած, որ նախագահ Դոնալդ Թրամփը վերադարձել էր դատարկաձեռն, հաղորդում է AFP-ը՝ հղում կատարելով CBS-ին տված Բոլթոնի հարցազրույցին:
Հիշեցնենք, որ միջուկային զինաթափման վերաբերյալ ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդների հանդիպումն ավարտվել էր առանց որեւէ համաձայնագրի կնքման եւ նույնիսկ առանց համատեղ հայտարարության:
Նրա խոսքերով՝ Թրամփի ձախողումը պետք է դիտարկել որպես հաջողություն, որը ներկայացրել էր նախագահին՝ որպես Ամերիկայի ազգային շահերի պաշտպան:
Նա նշել է, որ խնդիրն այլ էր. մասնավորապես, պարզել՝ կընդունի արդյոք Հյուսիսային Կորեան «մեծ գործարքը»՝ ուղղված ամբողջական ապամիջուկայնացմանը կամ «մեզ համար անընդունելի» որեւէ այլ հարցը:
«Այդկերպ նախագահը պաշտպանել է իր դիրքորոշումը: Նա խորացրել է իր հարաբերությունները Կիմ Չեն Ընի հետ: Ինձ համար դա բնավ ձախողում չէ, քանի որ Ամերիկայի ազգային շահերը պաշտպանված են»,-ամփոփել է Ջոն Բոլթոնը:





























