Ընտրությունների արդյունքներով Էստոնիայի խորհրդարան է անցել հինգ կուսակցություն, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոտսի»-ն՝ հղում կատարելով հանրապետական ընտրական հանձնաժողովին։

Նշվում է, որ նախնական տվյալներով՝ բոլոր ընտրատեղամասերում ձայների հաշվարկից հետո Բարեփոխիչների կուսակցությունը հավաքել է ձայների 28,8 տոկոսը, ինչը նրան 101 հնարավորից 34 մանդատի իրավունք է տալիս էստոնական խորհրդարանում, Ցենտրիստների կուսակցությունն ունի ձայների 23 տոկոսը (26 մանդատ), Պահպանողական ժողովրդական կուսակցությունը՝ 17,8 տոկոս (19 մանդատ), Isamaa կուսակցությունը՝ 11,4 տոկոս (12 մանդատ), Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 9,8 տոկոս (10 մանդատ)։

Նախնական տվյալներով՝ ընտրություններին մասնակցությունը կազմել է 63,1 տոկոս։

Մինչ այդ տեղեկացվել էր, որ ընտրություններին մասնակցել են տասը կուսակցություն եւ 15 անկախ թեկնածու։ Խորհրդարանում հայտնվելու համար կուսակցություններին եւ անկախ թեկնածուներին անհրաժեշտ էր հաղթահարել 5 տոկոսանոց ընտրաշեմը։